Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ


Վարչապետի որոշմամբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ է նշանակվել գեներալ-լեյտենանտ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը:

Ինչպես հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այսօր նախարար Հակոբ Արշակյանը աշխատակազմին է Արտակ Դավթյանին, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։

«Վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, լուրջ աշխատանք է կատարվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մշակման շրջանակներում։ Հուսով եմ` Ձեր գլխավորությամբ այդ աշխատանքներն արագ կամփոփվեն և մենք մոտ ապագայում առիթ կունենանք արդյունքները ներկայացնելու Կառավարությանը: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ի պաշտոնե սկսեք այդ ռազմավարության կիրառման ամբողջական գործընթացը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանն ազատվել է հունիսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG