Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ


Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, այդ թվում՝ երկու սպա:

Այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հայտնեց, որ հայկական կողմը ընդհանուր թվով 20 վիրավոր է ունեցել:

XS
SM
MD
LG