Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
ՊՆ խոսնակի փոխանցմամբ` հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են, որ հայկական Զինված ուժերն են խախտել հրադադարի ռեժիմը, և որ երկու կողմից էլ կորուստներ կան` հավելելով, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են: