Մատչելիության հղումներ

ՍԴ նիստն այսօր տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով


Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) նախատեսված նիստը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով, «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ աշխատակազմից։

Ի թիվս այլ հարցերի, այսօր նաև քննվելու էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը քննության առնելու կամ կարճելու հարցը: Նույնաբովանդակ դիմում է ներկայացրել նաև Քոչարյանի գործը սկզբում քննած ու նրան կալանքից ազատ արձակած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս իր դիմումը հետ չի վերցրել։

Քոչարյանի պաշտպանները Բարձր դատարան էին դիմել՝ հայտարարելով, թե հետ են վերցնում դեռ անցած տարի ՍԴ ներկայացրած իրենց դիմումը, որով խնդրում էին ստուգել պաշտոնաթող նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG