Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հրապարակեց սահմանադրական փոփոխությունները


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում խորհրդարանի նիստում, արխիվ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում խորհրդարանի նիստում, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնական տեղեկագրում հրապարակեց հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Ըստ այդմ, վաղվանից ուժի մեջ կմտնեն փոփոխությունները, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, բարձր դատարանի 9-հոգանոց կազմից կհեռանան այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է. ըստ փոփոխությունները նախաձեռնած իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Կառավարության, նրանք երեքն են՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը: Թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտան այսօր՝ հնարավորություն տալով Ազգային ժողովի նախագահին հրապարակել խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները:

XS
SM
MD
LG