«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետևում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին առնչվող այսօրվա զարգացումներին։
«Բնականաբար թե՛ նախկինում տեղի ունեցած երևույթներին և թե՛ ընթացող գործընթացներին մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները»,- ասված է հայտարարության մեջ։
Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները, կան բերման ենթարկվածներ: