Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7 միլիոն 800 հազարի


Կիրակի օրը հրապարակված տվյալների համաձայն` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7 միլիոն 800 հազարի, համաճարակի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 430 հազար:

Վարակակիրների և զոհերի ցուցանիշներով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, այստեղ միայն անցած 24 ժամվա ընթացքում համաճարակի հետևանքով մահացել է 734 մարդ՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 115 հազար 300-ի, վարակակիրների թիվը 2 միլիոն 70 հազար է:

Վարակակիրների ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան՝ 850 հազար հաստատված դեպք, երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ 528 հազար, Հնդկաստանը չորրորդ տեղում է հայտնվել․ այստեղ հաստատվել է վարակի 320 հազար դեպք, հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան՝ վարակակիրների 295 հազար դեպքով։

XS
SM
MD
LG