Եվրահանձնաժողովը Շենգենյան գոտու մեջ մտնող ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հուլիսի 1-ից բացել ներքին սահմանները։
Առաջարկվում է նաև հուլիսի 1-ից թույլատրել որոշակի կարգավիճակ ունեցող արտասահմանցիների մուտքը Եվրամիության տարածք, մասնավորապես ուսանողների և մասնագետների համար, բայց դեռևս չթույլատրել զբոսաշրջիկների ճամփորդությունները։ Եվրամիությանը չանդամակցող Բալկանյան որոշ երկրների քաղաքացիներին կթույլատրվի այցելել Շենգենյան գոտի։
Ռուսաստանի քաղաքացիների համար դեռևս խոսք չկա։
Սահմանների աստիճանական բացումը Եվրահանձնաժողովն առաջարկում է կատարել համակարգված և հաշվի առնել մի շարք չափանիշներ։