Բաքվում գործող իրավապաշտպանների աշխատանքային խումբը այսօր հրապարակել է քաղաքական դրդապատճառներով կալանավորված և դատապարտված անձանց նորացված ցուցակը։
Իրավապաշտպանների պնդմամբ` Ադրբեջանում այս պահին 108 քաղբանտարկյալ կա։ Նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 40 հոգի, իսլամիստական կազմակերպությունների ակտիվիստներն են։ Գրեթե նույնքան մարդ ճաղերի ետևում է գտնվում 2018 թվականի հուլիսին Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։
«Քաղբանտարկյալներից չորսը լրագրողներ են»,- պնդում են ադրբեջանցի իրավապաշտպանները։