Մատչելիության հղումներ

Ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը երկու օրից կհասնի Բելառուս


ԱՄՆ անմշակ նավթի առաջին խմբաքանակը Բելառուս տեղափոխոխղ նավ, 6-ը հունիսի. 2020թ.
ԱՄՆ անմշակ նավթի առաջին խմբաքանակը Բելառուս տեղափոխոխղ նավ, 6-ը հունիսի. 2020թ.

Ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը՝ 77 հազար տոննա վառելիքը, երկու օրից կհասնի Բելառուս, այսօր հայտարարել է երկրի խոշորագույն «Բելնեֆտխիմ» կոնցերնի ղեկավարը։

Մինսկը այլընտրանքային աղբյուրների փնտրտուք էր սկսել անցած տարեվերջից, երբ Մոսկվան բարձրացրել էր մատակարարվող նավթի գինը։ Նախագահ Լուկաշենկոն պնդել էր, թե Կրեմլը հարկադրում է իրենց խորացնել ինտեգրացիան ու զիջել Բելառուսի ինքնիշխանությունը։

«Նման բան ես երբեք թույլ չեմ տա, մենք նավթ կբերենք այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ նահանգներից ու Էմիրություններից», - պնդել էր Լուկաշենկոն։

Ըստ պաշտոնյաների, անցած վեց ամսում Մինսկին հաջողվել է արդեն ավելի քան 1 միլիոն տոննա նավթ ներմուծել այլ երկրներից։

XS
SM
MD
LG