Մատչելիության հղումներ

Նախագահի հրամանագրերով՝ Էդուարդ Մարտիրոսյանը, Արման Սարգսյանը և Արտակ Դավթյանը ազատվեցին պաշտոններից


Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի, առաջարկություն ստորագրել է Արման Սարգսյանին ոստիկանապետի պաշտոնից, Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի և Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններից ազատելու մասին հրամանագրեր:

Ավելի վաղ Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ պաշտոններից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Գնդապետ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ընդամենը երեքուկես ամիս առաջ՝ մարտի 19-ին, իսկ մինչև այդ նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, երբ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկանդալով թողեց այդ աթոռը։

Գնդապետ Արման Սարգսյանը նույն օրն էր նշանակվել ոստիկանապետ՝ մինչ այդ, դարձյալ, անցած տարվա սեպտեմբերից ոստիկանության պետի պաշտոնակատարն էր՝ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին, ապա Արտակ Դավթյանը սկանդալի կիզակետում է հայտնվել որդու հարսնյաց հանդեսի պատճառով։ Ինչպես այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ պարետատունը կուսումնասիրի կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որդու հարսանյաց հանդեսի հարցը, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG