Մատչելիության հղումներ

Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար


Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Այս որոշումն է կայացվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում` հավելելով, որ տեղերը, սակայն, անսահմանափակ չեն:

Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 766-ով՝ հասնելով 13 հազար 130-ի:

Լոռու մարզում օրեր առաջ կորոնավիրուսի 3 դեպք էր հաստատվել 2600 աշխատող ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկայում, այդ թիվը հաջորդ օրերի ընթացքում անցավ հարյուրից:

XS
SM
MD
LG