Մատչելիության հղումներ

ԱՆ. Կորոնավիրուսի թեստերի հիմնական ծավալն իրականացնող լաբորատորիան այսօր չի թեստավորի


Այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG