Մատչելիության հղումներ

«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին». վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, արխիվ

«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին։ Որովհետև «վաղվա» թիվը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դո՛ւ ես», - քիչ առաջ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի վերջին երկու օրվա տվյալներին:

Նույն սոցիալական ցանցում մեկ այլ գրառմամբ պետության ղեկավարը շեշտում է. - «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:

XS
SM
MD
LG