Մատչելիության հղումներ

Պուտինը հրահանգել է պատրաստվել ռազմական շքերթի


Ռուսաստանի նախագահը այսօր հայտարարել է, թե Երկրորդ աշխարհամարտի 75 ամյակին նվիրված զինվորական շքերթը անցկացվելու է հունիսի 24-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին անցնել նախապատրաստական աշխատանքների:

«Մենք հաղթանակի տոնը կնշենք հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945-ին պատերազմից հաղթանակով վերադարձածներն անցան Կարմիր հրապարակով` անցկացնելով իրենց պատմական շքերթը», - ասել է Պուտինը Շոյգուի հետ խորհրդակցության ժամանակ:

Վերջինս միաժամանակ հրահանգել է երաշխավորել անվտանգության ամենախիստ պայմանները: «Ռիսկերը բոլորի համար պետք է հասցվեն նվազագույնի», - ասել է նա:

Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Կրեմլը մտադիր է այդ օրը ռազմական շքերթ անցկացնել, իսկ ավելի ուշ կազմակերպել նաև Սահմանադրական հանրաքվեն, որը հնարավորություն կտա Պուտինին զրոյացնել նախագահության նախորդ չորս ժամկետներն ու կրկին առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG