Անցած մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 հազար 915 նոր դեպք` նախորդ օրվանից մի փոքր քիչ: Մահացածներինը, մինչդեռ, կտրուկ ավելացել է` 24 ժամում արձանագրվել է մահվան 174 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր:
Վարակի զոհ է դարձել նաև անկախ Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարար, 68-ամյա Վլադիմիր Լոպուխինը:
Պաշտոնական տվյալների համաձայն, մեկ օրում ապաքինվել է ավելի քան 12 հազար մարդ, նրանց թվում` Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու «Լուկօյլի» փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը: