Թուրքիայում առաջիկա օրերին մեկնարկելու է զբոսաշրջության ոլորտի համապարփակ սերտիֆիկացման գործընթացը: Դրա նպատակը, ըստ երկրի կառավարության, կորոնավիրուսից զերծ հյուրանոցների, լողափերի և տեսարժան վայրերի միասնական ցանկի ստեղծումն է:
Զբոսաշրջության ոլորտի վերագործարկումը թուրքական տնտեսության համար կեսական նշանակություն ունի: Նախաճգնաժամային տվյալներով տուրիզմի ծավալը երկրի տնտեսությունում հասնում է 12 տոկոսի, բացարձակ թվերով այդ ցուցանիշը 35 միլիարդ ամերիկյան դոլար է կազմում:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով վերջին երեք ամիսներին Թուրքիա այցելող օտարերկրացիների թիվը կրճատվել է 99 տոկոսով: Թուրքական կառավարությունում հույս ունեն, որ սերտիֆիկացման գործընթացը հնարավորություն կտա ամռանը վերաբացել երկրում գործող հյուրանոցների առնվազն կեսը: