Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի վարակակիրների թվով Բրազիլիան առաջ անցավ Ռուսաստանից


Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Բրազիլիան առաջ անցավ Ռուսաստանից` Covid-19-ի վարակակիրների թվով աշխարհում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Պաշտոնական տվյալների համաձայն, մեկ օրում` մայիսի 22-ին, Բրազիլիայում կորոնավիրուսի գրեթե 21 հազար նոր դեպք է արձանագրվել: Երկրի տարածքում այսպիսով վարակակիրների թիվը հասել է 330 հազարի: Նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 1000-ի շեմը, ինչի հետևանքով մահացությունների ցուցանիշը գերազանցել է 21 հազարը:

XS
SM
MD
LG