Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները սկսում է նավթի մատակարարումները Բելառուս


Միացյալ Նահանգները սկսում է նավթի մատակարարումները Բելառուս:

Ամերիկյան նավթի մատակարարումները «ամրապնդում են Բելառուսի ինքնիշխանությունն ու անկախությունը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության կողմից տարածված հատուկ հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է առևտրային հնարավորություններ ընձեռել ամերիկյան ընկերություններին, որոնք հետաքրքրված են «մուտք գործելու բելառուսական շուկա»:

ԱՄՆ-ն նաև կոչ է արել Բելառուսին օգտվել հնարավորությունից և շուկայական բարեփոխումներ իրականացնել առևտրի ազատականացման ոլորտում, որը անհրաժեշտ է երկրին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու համար:

Տևական ժամանակ չկարողանալով համոզել Մոսկվային նվազեցնել էներգակիրների գները, Մինսկը սկսել է այլընտրանք փնտրել՝ այդ թվում դիտարկելով Միացյալ Նահանգների առաջարկը:

«Մենք Ամերիկայի հետ համագործակցությունն այս ոլորտում դիտարկում ենք որպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովող կարևոր տարր, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությունը ապահովող գործոն», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Ալեքսեյ Մակեյը՝ ընդգծելով, որ մտադիր են շարունակել էներգակիրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG