Մատչելիության հղումներ

Ռուստամ Բադասյանը ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն օրերս «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իշխանությունն այժմ քննարկում է, թե ինչ ճանապարհով կարելի է լուծել սահմանադրական ճգնաժամը: Քանի կա կորոնավիրուսի վտանգ, հանրաքվե դժվար թե անցկացվի:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG