Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին:
Անցած ուրբաթ դատարան էին եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետները՝ երաշխավորելով սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի ազատության համար։
Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իրենց երաշխավորության մեջ նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։
Հիշեցնենք նաև, որ տևական ժամանակ հիվանդանցում գտնվող Քոչարյանը երեկ վիրահատվել է։
Մանրամասները` քիչ անց