Ազգային ժողովի միջադեպի տեսանյութն ու զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները Դատախազությունն այսօր ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Խորհրդարանում մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Շաբաթ օրը Դատախազությունից «Ազատությանը» հայտնել էին, որ իրավապահներին դիմում չի եղել, սակայն սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն են սկսել՝ մամուլի հրապարակումների հիման վրա։