Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է չորս միլիոնին


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտեցել է չորս միլիոնին, մահացել է ավելի քան 273 հազար մարդ:

Վիրուսի տարածման ու մահացության ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկան, որտեղ երեկ ևս 30 հազար դեպք է արձանագրվել, վարակը հաստատվել է նաև փոխնախագահ, Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավար Մայք Փենսի խոսնակի մոտ:

Եվրոպայում մահվան ցուցանիշներով առաջատարը Մեծ Բրիտանիան է, որտեղ նոր վիրուսը ավելի քան 31 հազար կյանք է խլել: Վերջին օրերին, սակայն, իրավիճակը սկսել է կայունանալ, և ակնկալվում է, որ վաղն արդեն վարչապետ Բորիս Ջոնսոնը կհրապարակի` երբ և ինչպես են մեղմելու կարանտինային արգելքներն ու սահմանափակումները:

Իսպանիայում, որն առաջինն է Եվրոպայում վարակակիրների թվով, կառավարությունը որոշել է առաջիկա երկուշաբթիից բացել եկեղեցիներն ու ռեստորանները, բայց ոչ` Մադրիդում ու Բարսելոնայում:

Մինչ Արևմտյան Եվրոպայում քննարկում են սահմանափակումները վերացնելու ծրագիրը, վիրուսի տարածման թեժ օջախը տեղափոխվում է Ռուսաստան: Մոտ մեկ շաբաթ` ամեն օր երկրում արձանագրվում է նոր կորոնավիրուսի գրեթե 10 հազար դեպք, ընդհանուր ցուցանիշն արդեն մոտենում է 200 հազարի, էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ արձանագրվում է հիվանդացության դեպքերի կեսից ավելին:

Նախօրեին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե երկարաձգում է տեղաշարժի սահմանափակումները մինչև մայիսի վերջ, առաջիկա երկուշաբթիից նաև պարտադիր կդառնան դիմակներն ու ձեռնոցները. Մոկսվայի բնակիչներին թույլ չի տրվի առանց այդ պաշտպանական միջոցների փողոց դուրս գալ կամ երթևեկել տրանսպորտում:

XS
SM
MD
LG