Մատչելիության հղումներ

Իսրայելի Գերագույն դատարանը քննում է վարչապետի գործը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանհայուն, Թել Ավիվ, արխիվ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանհայուն, Թել Ավիվ, արխիվ:

Իսրայելի Գերագույն դատարանում սկսվել են երկօրյա լսումներ, որոնց արդյունքում պետք է որոշում կայացվի կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ Բենյամին Նեթանյահուին նոր կառավարություն կազմելու թույլտվություն տալու հարցով:

Բացասական որոշման դեպքում, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, ընդ որում դրանք կլինեն 2019-ի ապրիլից ի վեր թվով արդեն չորրորդ ընտրությունները:

Նեթանյահուն և նրա հիմնական մրցակից Բեննի Գանցը ստորագրել են կոալիցիոն կառավարություն կազմելու պայմանագիր:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախորդ երեք արտահերթ ընտրություններով միանշանակ հաղթող չի որոշվել:

Իսրայելի Գերագույն դատարանը Նեթանյահուի գործով վճիռը կհրապարակի մայիսի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG