Մատչելիության հղումներ

COVID-19-ի զոհերի թիվն աշխարհում մոտենում է 240 հազարին


Հիվանդանոցում բուժում է ստանում COVID-19-ից ծանր վիճակում հայտնված բնակիչը, Հռոմ, արխիվ
Հիվանդանոցում բուժում է ստանում COVID-19-ից ծանր վիճակում հայտնված բնակիչը, Հռոմ, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոն 100 հազարը: Մահացել է մոտ 68 հազար մարդ:

Այդ տվյալները երեկ կեսգիշերին հրապարակել է Ջոն Հոփկինսի համալսարանի գիտական համակարգերի և ճարտարագիտության բաժինը:

Այսօրվա դրությամբ Ամերիկան վարակվածների և մահացության վիճակագրությամբ աշխարհում առաջին տեղում է:

Ընդհանուր հաշվով աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 3 միլիոն 400 հազար մարդ, մահացել է շուրջ 240 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան մեկ միլիոն 8 հազար հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG