Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թվով նոր հակառեկորդ սահմանեց


Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենաներ մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկի մոտ, ապրիլ, 2020թ.
Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենաներ մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկի մոտ, ապրիլ, 2020թ.

Ռուսաստանը նոր հակառեկորդ է սահմանել` անցած 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 8 հազար դեպք, 96 մարդ մահացել է:

Վարակակիրների ընդհանուր թիվը մի քանի շաբաթվա ընթացքում երկրում հասել է 114 հազարի, այս ցուցանիշով Ռուսաստանն այժմ 8-րդն է աշխարհում:

Երեկ հաղորդվեց, որ վարակն ախտորոշվել է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ, 54-ամյա ղեկավարն ինքնամեկուսացել է, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG