Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով, բուժվածներինը՝ 30-ով


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով՝ հասնելով 1746-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 833-ի, ևս 30-ն են ապաքինվել:

Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 17 հազար 931 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 885 մարդ:

Մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից 28 մահվան դեպք:

XS
SM
MD
LG