Մատչելիության հղումներ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 8-րդ դեպքը, 3-ն ապաքինվել են


Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:

Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից է, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG