Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցեց 2,5 միլիոնը, մահացել է մոտ 177 հազար, բուժվել՝ 695 հազար մարդ


ԱՄՆ - Սահմանափակումները վերացնելու պահանջով բողոքի ակցիա Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռեյլի քաղաքում, 21-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Սահմանափակումները վերացնելու պահանջով բողոքի ակցիա Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռեյլի քաղաքում, 21-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,5 միլիոնը, համաճարակի զոհերի թիվը՝ 177 հազարը, բուժվել է ավելի քան 695 հազար մարդ:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ համաճարակի հետևանքների դեմ պայքարի համար տնտեսությանը տրամադրել 500 միլիարդ դոլարի օգնության փաթեթ:

ԱՄՆ-ում և Բրազիլիայում բողոքի ակցիաներ են անցկացվել կարանտինի դեմ: Facebook- ը խոստանում է արգելափակել նման միջոցառումների էջերը:

Եվրոպայում կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են: Գերմանիայում Բավարիայի իշխանությունները վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել գարեջրի ավանդական Oktoberfest փառատոնը:

Ռուսաստանում COVID-19- ի նոր դեպքերի թիվը աճում է: Ռուսաստանը վարակվածների թվով 10-րդն է աշխարհում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 53 հազար վարակված, մահացել են 456-ը: Վերջին մեկօրվա ընթացքում միայն Մոսկվայում կորոնավիրուսից 28 մարդ է մահացել:

WTI տեսակի նավթից հետո, կտրուկ ընկել են Brent և ռուսական «Ուրալ» մակնիշների նավթի գները, ռուբլին նույնպես շարունակում է արժեզրկվել: Յոթ խոշոր դեղագործական ձեռնարկություններ նախազգուշացրել են Ռուսաստանի իշխանություններին կենսական նշանակության 50-ից ավելի դեղամիջոցների արտադրության հնարավոր դադարեցման մասին, քանի որ դա ոչ շահութաբեր է դարձել:

XS
SM
MD
LG