Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով, ապաքինվածներինը՝ 121-ով, մահացել է ևս մեկ մարդ


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 1248-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 121-ով և հասել 523-ի:

Մահացել է ևս մեկ մարդ, ընդհանուր թիվը հասավ 20-ի: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ պացիենտն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդությունների։

«75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով», - գրել է Նիկողոսյանը:

Ըստ Առողջապահության նախարարության՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 11 հազար 796 է: Այս պահին Հայաստանում հիվանդությունից փաստացի բուժվում է 705 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG