Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում. փաստաբան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ենթադրաբար առնչվող քրեական վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրվում, «Ազատության» հարցին ի պատասխան` ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ բացի վառելանյութի գործից, Սերժ Սարգսյանն անցնում է նաև կաշառք ստանալու գործով։ Պաշտոնաթող նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բացի հայտնի գործից, երրորդ նախագահը որպես կասկածյալ կամ մեղադրյալ որևէ այլ գործով ներգրավված չէ։

Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սարգսյանն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը, սակայն, չի վերաբերում կաշառք ստանալու առերևույթ դեպքին:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG