Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի խոսնակ Մարգրեթ Հարիսը, երեկ Ժնևում կայացած ասուլիսում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի ընդհանուր իրավիճակին, ասել է, թե որոշ վայրերում՝ Իսպանիայում, Իտալիայում, վիրուսի տարածումը նվազել է, բայց բռնկումներն աճում են Բրիտանիայում և Թուրքիայում: «Դեպքերի 90 տոկոսը գալիս է Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից: Մենք դեռ գագաթնակետը չենք տեսնում», - հայտարարել է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անդամ երկրներին 6 քայլերի ուղեցույց է տրամադրելու, որպեսզի որևէ երկիր վիրուսի տարածումը կանխարգելող սահմանափակումները թուլացնելուց առաջ համոզված լինի, որ ապահովել է ուղեցույցի պահանջները:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցին, ապա ԱՀԿ-ի մամուլի խոսնակն ասել է, որ «թեկնածու պատվաստանյութերը պետք է մարդու անվտանգության փորձաշրջանն անցնեն, և առնվազն 12 ամիս պետք չէ սպասել պատվաստանյութի»: