Մատչելիության հղումներ

Վարչապետը հնարավոր է համարում, որ կորոնավիրուսի պիկը Հայաստանը հաղթահարել է


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Երևան, 6-ը ապրիլի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Երևան, 6-ը ապրիլի, 2020թ.

«Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին», - Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի», - արձանագրում է պետության ղեկավարը՝ շեշտելով. - «Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք»:

«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ», - նաև գրում է Փաշինյանը:

XS
SM
MD
LG