Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Բելառուսի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` կողմերը կարծիքներ են փոխանակել նաև գազի գների վերաբերյալ, որ Բելառուսին ու Հայաստանին մատակարարվում է Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը նշել են, որ բնական գազի գները գերագնահատված են, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին: