Մատչելիության հղումներ

Վրաստանում այսօրվանից համազգային կարանտին է


Վրաստան - Թբիլիսիի փողոցները դատարկ են, 30-ը մարտի, 2020թ.
Վրաստան - Թբիլիսիի փողոցները դատարկ են, 30-ը մարտի, 2020թ.

Վրաստանում այսօրվանից համազգային կարանտին է, ոստիկանությունը` զինված ուժերի հետ, մի շարք բնակավայրերի, այդ թվում` Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի մուտքերի մոտ անցակետեր է սահմանել` քաղաքացիների ելումուտը թւոյլատրվում է միայն ջերմաչափումից հետո:

Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը պարետային ժամ է հայտարարված, արտակարգ դրության ռեժիմը խախտողներին սպառնում է 3 հազար լարի (915 դոլար) տուգանք, կրկնակի խախտման դեպքում` մինչև 3 տարվա ազատազրկում:

Երկրում սահմանափակումները խստացվել են երեկ, երբ հաղորդվեց, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG