Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 43-ով` հասնելով 372-ի: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
28 անձ ապաքինվել է, մեկ մարդ մահացել է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք են տվել, 343 անձ փաստացի բուժվում է:
Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ: