Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
Վարչապետը հայտնել է, որ աշխատում է տանից: Ջոնսոնն ասել է, որ ունի ջերմություն, հազ, բայց ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում:
Բորիս Ջոնսոնը դիմել է հայրենակիցներին և հայտնել, որ ինքնամեկուսացվել է, նա հավաստիացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է և հաջողությամբ կպսակվի:
Նա հորդորել է բրիտանացիներին հետևել իշխանությունների և բուժաշխատողների կարգադրություններին:
Ավելի վաղ` անցած շաբաթ, վարակն ախտորոշվել էր նաև Միացյալ Թագավորության արքայազնի` 71-ամյա Չարլզի մոտ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նրա առողջական վիճակը բարվոք է, արքայազնը գտնվում է Շոտլանդիայի իր նստավայրում և շարունակում է աշխատել տնից: