Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր Թովիգ Յագուբլուին


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն քննադատել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թովիգ Յագուբլուի ձերբակալությունը և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան:

Իրավապաշտպան կազմակերպության մարտի 25-ի հայտարարությունում նշված է, որ ընդդիմադիր գործիչը խուլիգանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել է իշխանություններին քննադատելու համար:

Յագուբլուն ձերբակալվել է մարտի 22-ին: Նախկինում ևս նա հետապնդումների է ենթարկվել, ավելի քան երեք տարի անցկացրել բանտում: Արևմտյան իրավապաշտպան կառույցները նախկինում Թոֆիք Յագուբլուին ընդգրկել էին ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակում:

«Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Յագուբլուին, դադարեցնեն ընդդիմության վրա ճնշումները, զբաղվեն քաղաքացիների առողջապահական խնդիրներով, մամուլին ազատ և անվտանգ աշխատելու հնարավորության տան», - նշված է Human Rights Watch-ի այսօրվա հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG