Մատչելիության հղումներ

Ռումինիայում վաղվանից «տոտալ կարանտին»


Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը, արխիվ
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը, արխիվ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, որ նոր կորոնավիսուսի տարածումը սահմանափակելու նպատակով երկրում սահմանվում է «տոտալ կարանտինմի ռեժիմ»: Դա պատճառաբանվում է Ռումինիայում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճով:

Ռումինիայում մարտի 16-ին է կարանտին հայտարարվել, սակայն վարակի տարածումը շարունակվում է, քանի որ բնակչության մեծ մասը չի ենթարկվում տներից դուրս չգալու պահանջին:

Մարտի 24-ին Ռումինիայում գրանցվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, ինչը մեկ օրում նոր ախտահարումների ռեկորդ է: Ընդհանուր հաշվով Ռումինիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 760 մարդ, մահացել է 8 հիվանդ:

Նախագահ Յոհաննիսը տեղեկացրել է, որ Ռումինիայի բանակը ստացել է «տոտալ կարանտինի ռեժիմն» ապահովելու հարցում ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին ամենայն կերպ սատարելու հրահանգ:

Նա ասել է, որ 65 տարեկանից բարձր բնակիչներն ընդհանրապես զրկվում են տունը լքելու իրավունքից: Իսկ մինչև 65 տարեկանները կարող են տներից դուրս գալ «ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ պարեն կամ դեղորայք գնելու, աշխատանքի կամ բուժհիմնարկ գնալու նպատակով»:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս սահմանափակումները վաղվանից մտնում են ուժի մեջ»,- մարտի 24-ին ասել է Կլաուս Յոհաննիսը:

XS
SM
MD
LG