Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ


Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան, արխիվ
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան, արխիվ

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել՝ նրան մեղադրյալ ներգրավելով Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։

Ըստ ԱԱԾ-ի, միևնույն ժամանակ դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։

Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։ Ըստ ԱԱԾ-ի, դեռևս 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր կենտրոնի թաղապետի պաշտոնը, ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը։ Ապա արդեն 2009 թվականի մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, այդ անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011-ի փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես Բեգլարյանի սեփականություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG