Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին այսօր` ժամի 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121հազար դրամ, ընդհանուր քանակը` 218 վճարում:
Հիշեցնենք, որ առավոտվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 84 դեպք, 444 անձ մեկուսացված է: