Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Հայաստանի քաղաքացիները բարեհաջող ժամանել են Երևան, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:
Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները, թռիչքի ընթացում էլ ուղեկցել են բուժաշխատողները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելյալ տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։