Ռուսաստանի իշխանությունները փակեցին մուտքը Իտալիայից ժամանողների համար և մուտքի արտոնագրեր չեն տրամադրում այդ երկրի քաղաքացիներին:
Կարանտինը խախտած մոտ հարյուր չինացի ուսանողներ արտաքսվում են Մոսկվայից: Քաղաքապետ Սոբյանինը հայտարարել է Նոր Մոսկվայում հատուկ հիվանդանոցի կառուցման մասին:
Իտալիայում, որտեղից նոր կորոնավիրուսի համաճարակը սկսեց տարածվել ամբողջ Եվրոպայում, իրավիճակը բարդ է մնում: Վերջին մեկ օրում 189 մարդ է մահացել: Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցեց հազարը, գրեթե 13 հազար մարդ հիվանդ է:
Չինաստանը, որտեղ համաճարակն սկսել է անկում արձանագրել, Իտալիային օգնություն է խոստացել: