Մատչելիության հղումներ

Պետդուման հավանություն է տվել Պուտինի նախագահության ժամկետները զրոյացնելու առաջարկին


Պետդուման հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա արդեն քսան տարի երկիրը առաջնորդող Վլադիմիր Պուտինին շարունակել իշխանավարումը նաև 2024 թվականից հետո, երբ կավարտվի նրա նախագահության չորրորդ ժամկետը:

Առաջարկը ներկայացրել էր իշխող «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներից Վալենտինա Տերեշկովան, ըստ այդմ՝ ապրիլին կայանալիք հանրաքվեից հետո, եթե փոփոխություններն ընդունվեն, նախագահության ժամկետները կզրոյացվեն և հաշվարկը կսկսվի նորից:

Այս դրույթը շրջանառության մեջ էր դրվել հաշված ժամերի ընթացքում:

Կեսօրն անց Պետդումա էր եկել նախագահ Պուտինը և պնդել, թե կողմ է այդ տարբերակին, եթե այն ընդունելի կլինի նաև Սահմանադրական դատարանի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG