Մատչելիության հղումներ

Նավթի գինը միջազգային շուկայում մեկ գիշերում նվազել է շուրջ 25 տոկոսով


Նավթավերամշակման գործարան Իրաքում, արխիվ
Նավթավերամշակման գործարան Իրաքում, արխիվ

Նավթի գինը միջազգային շուկայում մեկ գիշերում նվազել է ավելի քան 25 տոկոսով:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախորդ շաբաթավերջին նավթ արդյունահանող պետությունների կոնսորցիումը` OPEC-ը, և Ռուսաստանը վառելիքի արդյունահանման ծավալների համաձայնեցված նվազեցման և գների անկումը կանխելու հարցի շուրջ չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Դրանից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին:

Որպես հետևանք՝ անցած գիշեր ասիական բորսաներում Brent տեսակի նավթի գինը գահավիժեց ավելի քան 25 տոկոսով: «WTI տեսակի նավթի գինը նվազել է շուրջ 27 տոկոսով», - հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով,որ վերջին անգամ նավթի շուկայում նման կտրուկ անկում արձանագրվել էր գրեթե 30 տարի առաջ` 1991 թվականի հունվարի 17-ին, երբ մեկնարկել էր Պարսից ծոցի պատերազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG