Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 9-ի


Վրաստան - Ախտահանվում է Թբիլիսիի մետրոպոլիտենի շարժասանդուղքը, 3-ը մարտի, 2020թ.
Վրաստան - Ախտահանվում է Թբիլիսիի մետրոպոլիտենի շարժասանդուղքը, 3-ը մարտի, 2020թ.

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության ևս 5 դեպք։ Այդպիսով, երկրում վարակվածների թիվը հասավ 9-ի։

Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն, նոր դեպքերը հայտնաբերվել են այն տղամարդու ընտանիքի անդամների մոտ, ում վարակված լինելը հաստատվել էր նույն օրն առավոտյան։ Նրանք բոլորը վերադարձել են Իտալիայից։

Թեև 44-ամյա տղամարդը մինչ վարակի հայտնաբերումը ինքնամեկուսացված է եղել տանը, համաճարակաբանները ստուգում են նրա հետ օդանավում և տրանսպորտում շփված շուրջ երկու տասնյակ անձանց։

Ներկայումս Վրաստանում կարանտինի մեջ է 162 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ է 45 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG