Մատչելիության հղումներ

Չինաստանից դուրս կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 9 հազարին


Իրանում բժշկական դիմակներ են արտադրում, փետրվար, 2020թ.
Իրանում բժշկական դիմակներ են արտադրում, փետրվար, 2020թ.

Չինաստանից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 1598-ով և հասել 8 հազար 774-ի՝ 64 երկրներում, մահացածների թիվն աճել է 24-ով՝ հասնելով 128-ի, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Չինաստանում, ըստ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի, վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 125 նոր դեպք է հաստատվել, որից 114-ը՝ վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում, արձանագրվել է մահվան 31 դեպք, այդ թվում 24-ը՝ Հուբեյում։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 80 հազար 151-ի, 47 հազար 204 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2 հազար 943-ը մահացել է։

Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ շուրջ 90 հազարի, 48 հազարից ավելի հիվանդներ արդեն բուժվել են, շուրջ 3100 մարդ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG