Մատչելիության հղումներ

Ջո Բայդենն առաջին անգամ հաղթանակ է տանում դեմոկրատների նախնական ընտրություններում


ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հաղթանակ է տանում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Հարավային Կարոլինայում: Նախնական արդյունքներով` նա ստացել է 50 տոկոսից քիչ պակաս ձայն:

Քվեների թվով նրան հաջորդում է սենատոր Բերնի Սանդերսը՝ մոտ 20 տոկոս: Այս նահանգում Բայդենի հաղթանակը կանխատեսում էին վերլուծաբաններն ու հարցման արդյունքները, սակայն քվեների թիվը սպասվածից անհամեմատ ավելի է:

77-ամյա դեմոկրատ գործչի հաղթանակի հարցում մեծ դեր է խաղացել աֆրոամերիկացի ընտրողների աջակցությունը, ինչը հնարավորություն է տալիս նախկին փոխնախագահին ավելի ինքնավստահ մասնակցել, այսպես կոչված, «սուպեր երեքշաբթիին»: Մարտի 3-ին փրայմերիներ կկայանան ամերիկյան միանգամից 14 նահանգներում, և որպես կանոն ներկուսակցական ընտրությունների հենց այդ փուլից հետո է, որ ուրվագծվում են առաջատարները, և հնչում են ինքնաբացարկի մասին առաջին հայտարարությունները:

Նախօրեին արդեն մրցապայքարից դուրս գալու մասին է հայտարարել միլիարդատեր թեկնածու Թոմ Սթեյերը` նշելով, որ այլևս հաղթանակի հնարավորություններ չի տեսնում:

XS
SM
MD
LG