Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, վարակված է 593 մարդ, այս մասին շաբաթ օրը հեռուստաեթերում հայտարարել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Ցավոք 9 մարդ է մահացել վարակի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում: Զոհերի ընդհանուր թիվը այս պահի դրությամբ 43 է: Երեկվանից ի վեր վարակի հաստատված դեպքերի թիվը ավելացել է 205-ով՝ կազմելով ընդհանուր առմամբ 593», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը: