Մատչելիության հղումներ

Չինացիները հուսով են մինչև ապրիլի վերջ զսպել կորոնավիրուսը


Չինաստան - Հուբեյ նահանգի հիվանդանոցը, փետրվար, 2020թ.
Չինաստան - Հուբեյ նահանգի հիվանդանոցը, փետրվար, 2020թ.

Չինացի փորձագետները հայտարարել են, որ երկիրը մինչև այս տարվա ապրիլի վերջ կկարողանա ամբողջությամբ զսպել կորոնավիրուսի համաճարակը:

Չինացի անվանի մասնագետ Ժոն Նաշանի փոխանցմամբ, կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանում, սակայն չի կարելի պնդել, թե հենց Չինաստանն է վարակի աղբյուրը, քանի որ այն գրեթե միաժամանակ ի հայտ է եկել նաև այլ երկրներում:

«Արտասահմանյան մասնագետների կարծիքով, համաճարակը կհաջողվի զսպել մայիսի վերջին, սակայն մեր հետազոտություները թույլ են տալիս պնդել, որ մենք դա կանենք մինչև ապրիլի վերջ», - Գուանչժոու քաղաքում այսօր ասել է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովին կից փորձագետների խմբի ղեկավար, ակադեմիկոս Ժոն Նաշանը:

Այսօրվա դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 80 հազար դեպք, մահացել է ավելի քան 2801 մարդ, հիվանդների և զոհերի գերիշխող մեծամասնությունը Չինաստանից է:

XS
SM
MD
LG